FIFA-ի բարձրաստիճան պաշտոնյաներից Չաք Բլեյզերը խոստովանել է, որ կաշառք է վերցրել
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի բարձրաստիճան պաշտոնյաներից Չաք Բլեյզերը խոստովանել է, որ 1998 և 2010թթ-ին աշխարհի առաջնություն անցկացնելու համար կազմակերպիչ-երկրների ընտրության ժամանակ կաշառք է վերցրել:
Բլեյզերն նշել է, որ կաշառք վերցրել են նաև FIFA-ի գործկոմի այլ անդամներ: Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է:
Հիշեցնենք, որ հետաքննության շրջանակում անցյալ շաբաթ Ցյուրիխում ձերբակալվել է FIFA-ի ղեկավարության 7 անդամ: