1041 դիտում
12:24 28-05-2015
Դանակահարություն Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում
Մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վաղոն 1985 թ. ծնված Վաղինակ Հ.-ն է, իսկ «չախկալ» Գեղամը` 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ն:
Մայիսի 26-ին Գեղամ Հ.-ն Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Արտաշատի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ իր և Սուրեն Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վաղինակ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
28397 դիտում
21:51 08-04-2020
Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին
10554 դիտում
09:52 12-06-2015
Փողոցում հայտնված ընտանիքի միակ հույսն Արտաշատի նորընտիր քաղաքապետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր