211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դռները

views-count662 դիտում article-date 09:35 28-05-2015
Մայիսի 28-ին, ժամը 04.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 9-րդ շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. քաղաքացին քնած է եղել: *** Մայիսի 28-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, իսկ ներսում գտնվող երեխաները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխաները քնած են եղել:

Նմանատիպ նյութեր