Եվրահանձնաժողովն առաջարկել է Սիրիայից և Էրիթրեայից փախած 40 հազար միգրանտներին բաշխել ԵՄ երկրներով
Եվրահանձնաժողովը առաջարկել է Սիրիայից և Էրիթրեայից արդեն Իտալիա և Հունաստան հասած 40 հազար փախստականներին բաշխել Եվրամիության երկրներով մեկ առաջիկա երկու տարիների ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին մայիսի 27-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միգրացիայի հարցերով եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
«Ընդհանուր առմամբ, 40 մարդ պետք է Իտալիայից և Հունաստանից տեղափոխվեն ԵՄ անդամ այլ երկրներ՝ երկու տարվա ընթացքում բաշխման սկզբունքով», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Եվրահանձնաժողովը առաջարկել էր ԵՄ անդամ-պետություններին տեղեր նախապատրաստել Սիրիայից 130 հազար միգրատների համար: