1065 դիտում
20:09 27-05-2015
100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն առերեսվում են մեկ այլ ցեղասպանության
Մինչ աշխարհը հիշատակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հունիսի 11-12-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու Ղպտի համերաշխության 6-րդ ամենամյա համաժողովը: «100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն առերեսվում են մեկ այլ ցեղասպանության» խորագրով համաժողովում շեշտը դրվելու է նույն տարածաշրջանում ապրող քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ներկայիս ճակատագրին:
Համաժողովը տեղի է ունենալու Կապիտոլիումում հունիսի 11-ին և շարունակվելու է Քի Բրիջ Մարիոթում հունիսի 12-ին:
Ելույթներով հանդես են գալու այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Սենատոր Լենքֆորդը, հանրապետական Ջիմ ՄաքԳովերնը, Ջո Փիթսը, Ալբիո Սիրեսը, Բրեդ Շերմանը, Դեյվ Թրոթը, Լուի Գոմերթը, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ մասնավորապես, FOX News ղեկավար Ջենին Փիրոն, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլոք:
Գլխավոր թեման է Մերձավոր Արևելքի ներկայիս իրավիճակն ու իսլամիստ ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգի առաջ հայտնված քրիստոնյաներին միջազգային համայքների աջակցությունը:
«Անցյալ տարի մենք ականատեսն էինք փոքրամասնությունների հանդեպ կտրուկ կերպով աճող բռնություններին, այդ թվում՝ 21 ղպտիների գլխատումը, 30 եթովպացի քրիստոնյաների սպանությունը, ինչպես նաև Իրաքում, Սիրիայում և շրջակա տարածաշրջաններում հազարավոր քրիստոնյաների և եզդիների առևանգումներն ու սպանությունները: Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ պետք է համարժեք կերպով արձագանքի, որպեսզի թույլ չտա այս փոքրամասնությունների ոչնչացումն իրենց նախնիների հայրենիքում:
Մերձավոր Արևեքի փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է վերանայեն այդ տարածաշրջանի իրավիճակը: Անհրաժեշտ է կարծիքների փոխանակում և նոր ռազմավարության մշակում՝ պաշտպանելու տվյալ տարածաշրջանի այդ համայնքների և բոլոր մարդկանց իրավունքները», – ասվում է միջոցառման մասին տարածված հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
16:10 16-06-2015
«100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև» խորագրով միջոցառում Վաշինգտոնում
1274 դիտում
11:18 03-10-2014
Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի ծայրահեղականները կարող են միավորվել մեկ ցանցի մեջ. Ֆրանսիայի ՊՆ
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները