1496 դիտում
22:28 07-03-2015
«Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպական հարցերի քննարկում՝ սփյուռքի նախարարությունում
Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպական հարցերի քննարկում, որին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիրարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը, Ավանի Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն Հայր Սերոբ վարդապետ Չամուրլյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Որոշվեց գիտաժողովը հրավիրել Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնիԳևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում:
Սփյուռքի նախարարն առաջարկեց գիտաժողովի զեկուցումները հավաքել և տպագրել առանձին գրքույկով, որը կնպաստի Մերձավոր Արևելքում Հայոց ցեղասպանության տարիներին հայ հոգևորականության ազգանվեր գործունեության արժևորմանը:
Գիտաժողովը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ Արևելագիտության ինստիտոտի նախաձեռնությամբ և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, Հայ Ավետարանչական Ընկերակցության և Հայ Կաթողիկե եկեղեցու աջակցությամբ:
Հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Ցեղասպանության զոհերի սրբադասման նախաշեմին, ինչն ավելի մեծ հնչեղություն կհաղորդի կազմակերպվող ներկայացուցչական հավաքին:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
16:10 16-06-2015
«100 տարի անց. Մերձավոր Արևելքի քրիստոնյաները մեկ այլ ցեղասպանության վտանգի առջև» խորագրով միջոցառում Վաշինգտոնում