725 դիտում
22:54 26-05-2015
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Երևանում անցկացված Եվրոպական գագաթաժոողովին
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ մայիսի 14-15-ը Երևանում անցկացված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժոողովին և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին: Մասնավորապես, համաշխարհային կրթական նորությունների առաջատար կայքերից մեկը` http://www.universityworldnews.com-ը, իր հրապարակումներից մեկում անդրադարձել է գագաթաժողովի որոշումներին, Երևանյան կոմյունիկեին, Բելառուսի անդամակցության հարցին` երևանյան քննարկումները և որոշումները դիտարկելով որպես կարևոր ձեռքբերում` բարձրագույն կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու առումով:
Լրատվամիջոցն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանին, «որը լինելով ԵԲԿՏ-ի ամենափոքր երկիրը և գտնվելով աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանում` խիզախաբար իրականացրեց ինչպես ԵԲԿՏ-ի քարտուղարության ղեկավարությունը, այնպես էլ գագաթաժողովի կազմակերպման խնդիրը, որի վկայությունն էր մասնակից նախարարների լուրջ քանակը:
Հայաստանը երաշխավորեց բոլոր անդամ երկրների, այդ թվում` իր հարևան Ադրբեջանի մասնակցությունը, որի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Անգամ հարևան Թուրքիան էր ներկա` 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակման հետևանքով դիվանագիտական իր համար դժվար այս տարում»:
Միաժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շարունակում է նամակներ ստանալ մասնակից երկրների նախարարներից, պատվիրակության ղեկավարներից և եվրոպական բուհերի ռեկտորներից, որոնցում վերջիններս իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են արտահայտում միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման և անցկացման համար:
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ
3301 դիտում
08:29 16-01-2014
Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է անձամբ անդրադառնալ Քոչարյանի հարցազրույցին. Ժողովուրդ
Այս բաժնից
937 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան