ԻՊ-ի դեմ Օբամայի կառավարության գործողություններում ռազմավարություն չեմ տեսնում. Ջոն Մաքքեյն
Միացյալ Նահանգներում ավելի խիստ քննադատություն է հնչում իշխանությունների հասցեին: Սենատի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Օբամայի կառավարության գործողություններում ռազմավարություն չի տեսնում:
Նա նաև նշել է, որ սարսափելի հաղորդագրություններ են ստանում, որ Պալմիրայում զինյալները սպանում են մարդկանց և դիակները նետում փողոցներ, մինչդեռ Սպիտակ տան ղեկավարն ասում է, որ ամենագլխավոր խնդիրը կլիմայի փոփոխությունն է:
Չնայած Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի օդային հարվածներին` զինյալները գրավել են հնագույն Պալմիրա քաղաքը և շարունակում են ընդլայնել, այսպես կոչված, խալիֆայության սահմանները: