3666 դիտում
11:50 26-05-2015
Զգուշացեք «Օդնոկլասնիկի» սոցցանցում պատահական ծանոթությունից, քանի որ կարող եք ադրբեջանական հատուկ ծառայությունների զոհ դառնալ
Հայաստանի ԱԱԾ-ն զգուշացնում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները «Օդնոկլասնիկի» կայքում շարունակում են հայկական տվյալներով կեղծ էջեր բացել, ներկայանալ որպես ՀՀ կամ ԼՂՀ Զինված ուժերի նախկին զինծառայողներ, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատել եւ տվյալներ կորզելու ապարդյուն փորձեր անել, որոնք բացահայտվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ԱԱԾ-ի հաղորդագրությունը ներկայացնում է ստորեւ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, լրատվամիջոցներում, պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու եւ տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից:
Համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաեւ հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից գործադրված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն եւ արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում եւ խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:
Այս անգամ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը եւ «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու եւ նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսեւորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին եւ հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ»:
Նմանատիպ նյութեր
1837 դիտում
18:42 26-11-2020
ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին՝ սոցցանցում վիրավորական գրառման համար
1006 դիտում
15:02 29-06-2023
Արցախում ադրբեջանական ապրանք չեն վաճառում. ԱԱԾ-ն ձերբակալել է սոցցանցում գրառում կատարողին
Այս բաժնից
1096 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1396 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ