211652_close_icon
views-count2826 դիտում article-date 15:45 21-01-2021

Վարչապետ մարդ է, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, արդարանում է, պատասխանատվությունը գցում նախկինների վրա. Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ Tert.am

Շատ տհաճ երևույթ է, երբ նույն արտահայտությունն անում է Ադրբեջանը և նույնը լսում ենք մեր ամբիոններից, եթե թուրք գեներալն էլ է այդպես ասում, Փաշինյանն էլ, ինչքանո՞վ է դա ճիշտ. [url=https://www.tert.am/am/news/2021/01/21/Shurnukh/3501711?fbclid=IwAR1XKNiJswFH45U9XlvGyhkzHlREB2_QN-wWZiRkdKDSqvsXvaPsRKXOrso]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի ճակատագիրը որոշվել է 2010 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով: «Վարչապետ մարդ է ինքը, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, այսինքն` ինքն արդարանում է և պատասխանատվությունը գցում է նախկինների վրա: Երկուսուկես տարի վարչապետ էիր, ուսումնասիրեիր, եթե այդպիսի բան կար, փոխեիք, հեշտ է ամեն ինչ բարդել ուրիշի վրա: Եթե նույնիսկ դա այդպես է, ինչի՞ 1970-ական թվականներին «Հայփոստ»-ի շենքը կառուցվել է նույն թաղամասում, որը հիմա համարվում է ադրբեջանական հող, կարա՞ր Խորհրդային Հայաստանի ժամանակ «Հայփոստ»-ի շենքը կառուցվեր Խորհրդային Ադրբեջանի հողում, դա հնարավո՞ր է։ Ցանկացած քարտեզ ցույց է տալիս, որ դա հայկական հող է»,- նշեց նա: Անդրադառնալով Շուռնուխից տեղահանված բնակչության խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ինքն իր ընտանիքի հետ միասին այս պահին բնակվում է գյուղապետարանի շենքում, իսկ բնակչության մի մասը տեղավորվել է Կապանի և Գորիսի ազատ տներ: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 37-40 բնակիչ է տարհանվել, հանձնվել է 10-11 տուն. «Գյուղի վերևի, դպրոցի հարակից տարածքում Կառավարությունը 10-12 բնակչի համար նոր տներ պետք է կառուցի, սկզբանական աշխատանքները կատարված են, բարերարներ էլ կան, որոնք ցանկանում են թաղամաս կառուցել 10-15 տան հաշվարկով»:

Նմանատիպ նյութեր