Լևոն Հայրապետյանի տնային կալանքի որոշումը դատարանը թողեց անփոփոխ
Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել մինչև հուլիսի 15-ը գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանքի մասին ընդունած որոշումը, հաղորդում է Interfax-ը:
Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանի փաստաբանը նրան ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էր դատարանին՝ պնդելով, որ Հայրապետյանի նկատմամբ հետաքննչական գործողություններն ավարտվել են և հետաքննչական մարմինը չի կարող խոչընդոտել ապացույցների հավաքմանը, իսկ իր պաշտպանյալն այլևս չի կարող մնալ կալանքի տակ:
Հայազգի գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնեմասերն ապօրինաբար յուրացնելու և ֆինանսական միջոցները վատնելու մեջ:
«Հայրապետյանը տառապում է շաքարային դիաբետով, նրան օպերատիվ բուժում է պետք»,-մեջբերում է Tass գործակալությունը փաստաբանի խոսքը: