Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան տարաբնույթ դինամիկա են ցուցադրում: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Այսպես, Brent տեսակի հյուսիսծովյան նավթի խառնուրդի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11%-ով և կազմել $65,30՝ 1 բարելի դիմաց, WTI-ի հունիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,13 %-ով՝ կազմելով $59,80՝ 1 բարելի դիմաց:
Baker Hughes նավթագազային ընկերության վիճակագրական տվյալներով՝ վերջին աշխատանքային 1 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում հանքահորերի քանակը կրճատվել է 0.3%-ով և կազմել 885 միավոր:
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ երկրում նավթի կոմերցիոն պաշարների ծավալը վերջին շաբաթում նվազել է 2,7 մլն բարելով: Միևնույն ժամանակ վերլուծաբանները սպասում էին, որ ցուցանիշը կնվազի 1,029 բարելով: