Brent նավթի գինը աճել է, WTI-ինը՝ նվազել
                        Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,27 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,7 ԱՄՆ դոլար: 
Հակառակ պատկերն է WTI տեխասյան թեթև նավթի դեպքում. Նրա դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,39 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45,88 ԱՄՆ դոլար: 
Նախօրեին հայտնի դարձավ, որ 2015 թվականի երրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 1,5 տոկոս՝ տարեկան  կտրվածքով: Տվյալները վերլուծաբանների կանխատեսումները չեն արդարացրել. նրանք սպասում էին ՀՆԱ-ի 1,6 տոկոս աճ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

