211652_close_icon
views-count1109 դիտում article-date 18:14 24-05-2015

Քարաբեկորը հեռացվել է ավտոճանապարհից

Մայիսի 24-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Չարենցավան ավտոճանապարհին ԷյՎի հյուրանոցային համալիրի մոտակայքում ժայռաբեկորը պոկվել է, ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցավան-Աղվերան 14-րդ կմ-ում հարակից ժայռից քարաբեկորը պոկվել էր և ընկել ավտոճանապարհին (մոտ 1 խմ): Հրշեջ-փրկարարները` ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ, քարաբեկորը հեռացրել են ավտոճանապարհից:

Նմանատիպ նյութեր