Իսկ դուք գիտե՞ք ինչպես է քնում ընձուղտը. լուսանկար
Ընձուղտները կարող են արագ վազել և անհրաժեշտության դեպքում զարգացնում են 55 կմ/ժ արագություն։ Սակայն հիմնականում նրանք տեղաշարժվում են դանդաղ՝ սկզբում առաջ դնելով երկու աջ ոտքը, հետո՝ երկու ձախը։ Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով։
Չնայած այս ամենին ընձուղտները կարող են ցատկել և հաղթահարել մինչև 1,85 մ բարձրությամբ պատնեշները, իսկ թե ինչպես են քնում ընձուղտները՝ դիտեք լուսանկարում: