1003 դիտում
20:36 23-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ողջունել է համաժողովի մասնակիցներին
Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրավերով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործընկերոջ՝ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է «Բազմակողմության ներդաշնակությունը. քաղաքային արդյունավետ կառավարման դերը ժամանակակից աշխարհում» խորագրով համաժողովին: Ողջունելով մասնակիցներին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության համար՝ ընդգծելով, որ սա ևս մեկ հնարավորություն է փորձի փոխանակման միջոցով գտնելու համատեղ լուծումներ քաղաքների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ողջույնի իր խոսքումկարևորելով համաժողովի անցկացումը, նկատել է, որ արագ զարգացող աշխարհում, այնուամենայնիվ, բավականին նույնական են այն մարտահրավերները, որ ծառացած են խոշոր քաղաքների առջև ու ըստ այդմ, համաժողովը հրաշալի հարթակ է մարտահրավերները քննարկելու և դրանց լուծման եղանակները համատեղ նախանշելու համար:
«Անշուշտ, գաղտնիք չէ, որ մունիցիպալ իշխանությունների համար քաղաքի զարգացման հարցում առաջնահերթությունը մշտապես եղել ու լինելու է բնակիչների կյանքի և գործունեության համար առավել հարմարավետ միջավայր ապահովելը: Արդի աշխարհում այդ հարմարավետությունը բավականին բազմաշերտ է ու տարողունակ:Ու հենց այս հանգամանքը ստիպում է, որ մեր քաղաքների զարգացման ռազմավարությունները մշակելիս կարողանանք կանխատեսել նաև այն մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ մեր առջև ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: Նաև հենց այս տեսանկյունից է, որ շատ կարևոր ու անհրաժեշտ է նման համաժողովների կազմակերպումը, քանզի առաջադրվող խնդիրների նույնականությունը ենթադրում է, որ համատեղ լուծումներ գտնելն առավել արդյունավետ ու շահեկան է բոլորիս համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով Երևանի զարգացման ծրագրերին ու քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարմանը, Երևանի քաղաքապետը ընդգծել է, որ Հայաստանի մայրաքաղաքն այսօր ունի բավականին շոշափելի ձեռքբերումներ և հարավկովկասյան տարածաշրջանում արժանիորեն դարձել է սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային կայուն զարգացող կենտրոն:
«Ընտրելով կայուն և համաչափ զարգացման ուղի՝ Երևանն այսօր ակտիվորենհամագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և, միևնույն ժամանակ, մոտ մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների անդամ է: Նաև տարեցտարի ընդլայնելում է գործընկերային կապերի աշխարհագրությունը և իրականացնում կոնկրետ ծրագրեր։ Որպես զարգացող և ընդլայնվող քաղաք, այսօր մեր ուշադրության կենտրոնում են գտնվում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտները: Վերջին տարիներին ակնհայտ առաջընթաց ունենք քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում: Բավականին շոշափելի հաջողություններ ենք գրանցել նաև քաղաքային հանգստի գոտիների ստեղծման, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրման ու էֆեկտիվության բաձրացման, կանաչ միջավայրի պահպանման ու ընդլայնման, զբոսաշրջային
ենթակառուցվածքների բարելավման, տեղեկատվության մատչելության և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման, ինչպես նաև էլէկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, քաղաքի անվտանգության բարձրացմանն ուղղված համակարգերի ներդրման ուղղություններով։Ակնհայտ է, որ քաղաքը որպես ամենօրյա գործող օրգանիզմ, չի կարող երբևէ հասնել մի իրավիճակի, երբ ընդհանրապես որևէ խնդիր չունենա:
Սա, համոզված եմ, կփաստեն նաև իմ բոլոր գործընկերները: Այս տեսանկյունից մենք առանձնակի կարևորում ենք նաև այսպես կոչված մասնակցային ժողովրդավարության խթանումը, քանզի հատկապես խոշոր քաղաքներում քաղաքացիական հասարակությունն այսօր դարձել է ավելի զգայուն և իշխանություններից ակնկալում է առավել արդյունավետ կառավարում։ Մարդիկ այսօր ուզում են վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում»,- նշել է Տարոն Մարգարյանը հավելելով, որ այս
առումով Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ իրականացնում է քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության մասնակցության բազմազան ձևերի ներդրման, հասարակական ու մասնագիտական խորհուրդների կազմավորման գործընթացներ, որոնց շրջանակումարդեն արձանագրվում են որոշակի արդյունքներ:
«Ընդունելով ժամանակակից մարտահրավերները, զարգացնելով կառավարման մեր գործիքներն ու ավելի մոտ և անմիջական կապի մեջ լինելով մեր քաղաքացիների հետ, համոզված եմ, որ մենք ավելի արդյունավետ զարգացումներ կարող ենք ունենալ: Այնուամենայնիվ, որքան էլ շոշափելի լինեն մեր քաղաքների ներկա ձեռքբերումները, արագ զարգացող աշխարհում ուղղակի անհնար է բավարարվել եղածով: Ժամանակն ինքն է առաջադրում մարտահրավերները, որոնց շարքում այսօր առանձնակի կարևորված են ուրբանիստական նոր մոտեցումները, այդ թվում նաև խելացի և անվտանգ քաղաք ունենալու հրամայականները:Այս տեսանկյունից մեկ անգամ ևս պետք է առանձնակի կարևորեմ միջազգային համագործակցությունն ու բարեկամ քաղաքների հետ գործընկերային հարաբերությունների խորացումը:Հարկ եմ համարում նաև վստահեցնել, որ Երևանի
քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է քննարկելու փոխադարձ հետաքրություն ներկայացնող ցանկացած նախաձեռնություն, նաև փոխշահավետ համագործակցություն ծավալելու մեր բոլոր գործընկերների հետ:
Կրկին շնորհակալություն հայտնելով իմ լավ բարեկամ պարոն Պոլտավչենկոյին՝ կարևոր այս համաժողովի մասնակիցը լինելու հնարավորությունն ընձեռելու համար, համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը համոզմունք հայտնելով, որ համաժողովը կլինի այնքան արդյունավետ, որքան Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերություններն են, որոնք ոչ միայն փայլուն գործնական արդյունքներ են ապահովում, այլև աչքի են ընկնում իրենց խորը բարեկամական անշահախնդրությամբ:
Ամփոփելով խոսքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի բոլոր բնակիչների անունից մեկ անգամ ևս շնորհավորել է բոլոր պետերբուրգցիներին՝ Սանկտ Պետերբուրգի օրվա առթիվ: «Մաղթում եմ, որ Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքն ունենա նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, որոնք լիարժեք կծառայեն ու բարեկեցություն կբերեն մեր բարեկամ քաղաքի բոլոր բնակիչներին»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
894 դիտում
16:29 08-05-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է «INVEST ARMENIA 2015» բիզնես ֆորումի մասնակիցներին
2682 դիտում
12:05 08-09-2017
Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոն ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգում կայացած Երևանի օրերի գալա-համերգին
Այս բաժնից
844 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1303 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան