Գերմանիայում թոշակառուն քառյակի է լույս աշխարհ բերել
Գերմանիայում 65-ամյա կինը, հնարավոր է, համաշխարհային ռեկորդ է սահմանել` լույս աշխարհ բերելով միանգամից 4 երեխայի:
Ենթադրվում է, որ նա կճանաչվի աշխարհի ամենատարեց մայրը, որն այդ տարիքում քառյակ է ունեցել:
Հարկ է նշել, որ նախքան վերջին ծննդաբերությունը կինն ուներ 13 երեխա. ամենաավագը 44 տարեկան է: Գերմանուհին ունի նաև 7 թոռ: