Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան գործընկերության շրջանակներում աշխատանքը կսկսի առանց ԱՄՆ-ի
Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը կսկսի Խաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրի իրագործումը, սակայն առանց ԱՄՆ-ի, հաղորդում է Tass-ը։
«Հարցը պաշտոնապես բարձրացվելու է մեր կողմից մայիսին Վիետնամում գործընկերության նախարարների մակարդակով հանդիպմանը։ Այժմ պետք է հստակեցնենք, թե ինչ ձևաչափով կկարողանանք շարունակել այն»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ստորագրեց Խաղաղօվկիանոսյան գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին։