Զլատկո Դալիչ. Եթե կարողանայի, ԱԱ-2018-ի եզրափակչից առաջ կփոխեի մրցավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը իր հիշողություններով է կիսվել՝ 2018թ. աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հետ եզրափակիչ հանդիպման (2:4) մասին:
«Եթե ես կարողանայի, կփոխեի մրցավար Նեստոր Պիտանային:
Չեմ ասում, թե նա փչացրեց խաղը: Բազմաթիվ բարդ դրվագներ եղան: Սակայն տուգանային հարվածը, որից հետո Ֆրանսիան առաջին գոլը խփեց, չկար: 11 մետրանոցը, որից Ֆրանսիան երկրորդ գոլը խփեց, նույնպես չկար:
Եթե վստահ չես, ապա չպետք է նշանակես 11 մետրանոց: Սա քո քաղաքի առաջնությունը չէ, այլ՝ աշխարհի առաջնության եզրափակիչը: Իսկ դիտում ես կրկնապատկերը, կանգնում, մտածում ես՝ կար, չկար, կար, չկար: Իսկ հետո կտրում շրջվում ես ու 11 մետրանոց նշանակում:
Այդ երկու որոշումները ազդեցին խաղի ընթացքի վրա, մենք այլևս ուժ չունեինք խաղը փրկելու: Մենք մրցաշարում մեր լավագույն խաղակեսն անցկացրեցին, սակայն ընդմիջմանը գնացին 1:2 հաշվով: Թեպետ, Ֆրանսիան բոլոր դեպքերում արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը», ասել է Դալիչը: