Կոլումբիայում այսօր հուղարկավորել են օրերս սողանքի զոհ դարձած մարդկանց
Կոլումբիայում այսօր հուղարկավորել են օրերս սողանքի զոհ դարձած մարդկանց, որոնց հրաժեշտ տալու նպատակով Սալգարայի հազարավոր բնակիչներ հավաքվել են քաղաքի գլխավոր եկեղեցու մոտ:
Հիշեցնենք, որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքի զոհ է դարձել 84 մարդ: Նրանց թիվը կարող է աճել. փրկարարական աշխատանքները շարունակվում են: