Կամբոջայում գետի հատակից բարձրացվել է 227 կգ կշռող ռումբ
                        Կամբոջայում Մեքոնգ գետի հատակից բարձրացվել է 227 կգ կշռող ռումբ: Ձկնորսներն այն հայտնաբերել էին դեռևս ապրիլին: 
Դա հարյուր հազարավոր ռումբերից մեկն է, որն այդ երկրի վրա նետել է Միացյալ Նահանգները 1969-1975թթ-ին: Այդ ժամանակ ռմբակոծությունների զոհ են դարձել հարյուր հազարավոր մարդիկ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

