211652_close_icon
views-count21252 դիտում article-date 10:49 10-06-2015

«Կասկադյորական» ավտովթար՝ Մանկավարժական համալսարանի դիմաց. 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է պատին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց գտնվող թունելի սկզբնամասում, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Զավեն Հովհաննիսյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 TL 239 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և պատին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Արթուր Պետրոսյանը և 23-ամյա Մանվել Մեսրոպյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում, իսկ գազաբալոնը ավտոմեքենայից 35 մետր շպրտվել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր