Մոսկվայում դպրոցական է կախվել
Մերձմոսկվայի անտառներում դպրոցականի դի է հայտնաբերվել: Իրավապահների տվյալներով` տղան կախվել է մոր հետ վիճաբանությունից հետո: Գժտության պատճառը դեռեւս պարզ չէ, մայրը հայտնել է, որ տեւական լեզվակռվից հետո տղան դուրս է եկել տանից, գնացել անտառ, ինչից հետո նրա մասին տեղեկություն չեն ունեցել:
Հայտնի է, որ 14-ամյա տղայի ընտանիքը ֆինանսական խնդիրներ չունի: Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: