Լեգենդար ամերիկացի երաժիշտ Բի Բի Քինգին կհուղարկավորեն մայիսի 30-ին
Մայիսի 14-ին, 89 տարեկանում մահացած լեգենդար ամերիկացի երաժիշտ Բի Բի Քինգին կհուղարկավորեն մայիսի 30-ին՝ Միսիսիպիում, որտեղ նա ծնվել է և սկսել իր կարիերան։ Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, Բի Բի Քինգ-ը մահացել էր Լաս Վեգասի իր տանը։
Մինչ հուղարկավորությունը՝ հանգուցյալի դին կտեղափովի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաք, որտեղ կանցկացվի սգո արարողություն և հիշատակի օր։ Այնուհետև նրա դին կտեղափոխվի Միսիսիպի նահանգում գտնվող իր հայրենիք քաղաք Ինդիանոլա։