Հենրիխ Մխիթարյանը՝ Sky Sport-ի պրոմոհոլովակի հերոս
Sky Sport-ի հեռուստաընկերությունը ներկայացրել է Գերմանիայի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի պրոմոհոլովակը, որի գլխավոր գործող անձը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գերմանացի երեխան, որը հայ ֆուտբոլիստի ուղեկցությամբ պետք է խաղադաշտ մտնի:
Պրոմոհոլովակում երեխան նշում է, որ երկրպագում է «Բորուսիային» և համակրում է Հենրիխ Մխիթարյանին:
Նշենք, որ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին, երբ կհանդիպեն Դ Դորտմունդի և Մյոնխենգլադբախի «Բորուսիաները»: