211652_close_icon

Պատմական արգենտինական շինության և թանգարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնի երանգներով

views-count1031 դիտում article-date 20:48 20-05-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Կազա դե Տուքուման (Տուքումանի տուն) պատմական արգենտինական շինության և թանգարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնի երանգներով, հաղորդում է Prensa Armenia պարբերականը: Կազա դե Տուքումանը Արգենտինայում ազգային պատմական հուշահամալիր է, որտեղ 1816 թվականի հուլիսի 9-ին ընդունվել է Արգենտինայի անկախության հռչակագիրը: Անկախության պատմական թանգարանի, Պեդրո Մուրադյանւ ղեկավարած Խտրականության, այլատյացության և ռասիզմի (INADI) դեմ ազգային ինստիտուտը և Հարավային Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը կազմակերպել են նաև ընթերցանության և երաժշտական երեկոներ: «Ցեղասպանությունը խտրականության ամենածայրահեղ տեսակն է, և հանրային իրազեկումն անհրաժեշտ է՝ կանխելու մարդկության դեմ այս հանցագործությունների կրկնությունը», – ասել է INADI կազմակերպության համակարգող Գիլերմո Ֆերայոլին: «Արգենտինան ապրիլի 24-ը հռչակել է «Հանդուրժողականության և ազգերի միջև հարգանքի օր»՝ ի հիշատակ հայ ժողովրդի դեմ իրականացրած Ցեղասպանության», – հավելել է INADI կազմակերպության անդամ Գուստավո Դիազ Ֆերնանդեսը:

Նմանատիպ նյութեր