Պաբլո Պիսակոյի թոռնուհին վաճառում է նկարչի՝ Կաննում գտնվող առանձնատունը
Պաբլո Պիսակոյի թոռնուհին վաճառում է նկարչի՝ Կաննում գտնվող առանձնատունը, ինչպես նաև նրա 126 կերամիկական աշխատանքները՝ տխուր մանկական հիշողությունների պատճառով:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Telegraph»-ին, 64-ամյա Մարինա Պիկասոն համարում է, որ այդ կերպ կարող է «շրջել բավական ցավոտ պատմության էջերը»:
Հաղորդվում է, որ 1920-ին կառուցված առանձնատան համար, որը նկարիչը ձեռք էր բերել 1955-ին, Մարինա Պիկասոյին արդեն առաջարկել են 172,7 մլն դոլար:
Իսկ նկարչի թոռնուհին պատմել է, որ խոր ցավով է հիշում, թե ինչպես էր իր աղքատացած հայրը իրեն մոտեցնում առանձնատան դարպասներին, որպեսզի ինքը փող խնդրի իրենց հանդեպ անտարբեր պապից: Այնպես որ այս առանձնատան հետ կապված Պիկասոյի թոռնուհին ոչ մի դրական հիշողություն չունի: