Դոնեցկն ու Լուգանսկը պետք է մնան Ուկրաինայի կազմում. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները պետք է մնան Ուկրաինայի կազմում:
«Բոլոր մակարդակներում Ռուսաստանի նախագահի շուրթերով և այլ ձևաչափերում ասում ենք, որ կողմ ենք, որպեսզի դրանք մնան Ուկրաինայի մաս», ասել է Լավրովը:
Նրա խոսքով, Լուգանսկն ու Դոնեցկը ներկայացրել են Սահմանադրության իրենց նախագիծը, որում հաստատել են Ուկրաինայի կազմում մնալու իրենց մտադրությունը: