Դոնեցկն ու Լուգանսկը աշխարհի ամենավտանգավոր մարզերն են. Պորոշենկո
«Աշխարհում չկան ավելի վնանգավոր մարզեր, քան Դոնեցկը եւ Լուգանսկը»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Պյոտոր Պորոշենկոն ասել է. «Մինսկի համաձայնագրերի իրականացումը կարեւոր է ամբողջ աշխարհի համար: Աշխարհում չկա Ուկրաինայից բացի ավելի կարեւոր կետ, ընդ որում` Դոնեցկն ու Լուգանսկն ամենավտանգավոր կետերն են: Մենք պետք է համախմբենք ուժերը եւ կանխենք այդ մարզերում ընթացող պատերազմը»: