Դոնեցկն ու Լուգանսկը հումանիտար օգնություն են ստացել
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հումանիտար օգնություն է տրամադրվել:
Դոնեցկ է բերվել 900, իսկ Լուգանսկ` ավելի քան 500 տոննա հումանիտար օգնություն, որը ներառում է տոնածառեր, նվերներ եւ տոնական բացիկներ` ուղղված Ուկրաինայի երեխաներին:
Ուկրաինացիները ստացել են նաեւ մթերքներ, դեղորայք, շինանյութ: Օգոստոսից մինչ օրս սա Ռուսաստանի ուղարկած տասներորդ հումանիտար օգնությունն է: Այս ընթացքում Դոնեցկ եւ Լուգանսկ է ուղարկվել ընդհանուր առմամբ 12 հազար տոննա հումանիտար օգնություն: