Հայտնաբերվել է Շեքսպիրի` կյանքի օրոք արված միակ դիմանկարը
Բուսաբանության 400-ամյա գրքում հայտնաբերվել է Ուիլյամ Շեքսպիրի միակ դիմանկարը, որը արվել է հայտնի գրողի կյանքի օրոք:
Բուսաբան և պատմաբան Մարկ Գրիֆիթսը պնդում է, որ դիմանկարի բացահայտմանն օգնել է խորդանիշների վերծանումը: Բուսաբանության գիրքը, որի հեղինակը Ջոն Ջերարդն է, լույս է տեսել 1598թ-ին:
Գյուտի մանրամասները ներկայացված են բրիտանական Country Life ամսագրի վերջին համարում: