Մոսկվայում ամուսինները փորձել են վաճառել երեխային. տեսանյութ
Մոսկվայում երեխային վաճառելու փորձի համար ձերբակալվել են նրա մայրը, հայրը եւ տատը, որոնք համապատասխան հայտարարություն են տարածել համացանցում:
1 տարեկան երեխայի համար ընտանիքի անդամները 4,5 միլիոն ռուբլի գին են սահմանել: Գնորդի դերում հանդես է եկել ոստիկանը, եւ գործարքի պահին նրանք ձերբակալվել են:
Առաջիկայում նրանց մեղադրանք կառաջադրվի: Իսկ մինչ այդ երեխան կգտնվի բուժհաստատություններից մեկում` մասնագետների վերահսկողության ներքո: