Ուկրաինայում «Մեծ հայրենական պատերազմ» հասկացությունը փոխարինվեց այլ տերմինով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է օրենք՝ «1939-1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ տարած հաղթանակի հավերժացման մասին», որի համաձայն` «Մեծ հայրենական պատերազմ» հասկացությունը փոխարինվում է «Երկրորդ համաշխարհային պատերազմ» տերմինով:
Ինչպես տեղեկացնում է «apsny.ge»-ն, փաստաթուղթը «1941-1945 թթ. Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի հավերժացման մասին» օրենքը ճանաչում է ուժը կորցրած: