765 դիտում
16:40 19-05-2015
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և գոհունակություն հայտնել նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի արդյունքներից: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2015 թվականի աշնանը, որի շրջանակում ընդգծվել է համատեղ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը:
Եժի Նովակովսկին վարչապետին է փոխանցել Լեհաստանի կառավարության ղեկավար Եվա Կոպաչի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների հետագա խորացումը: Նա տեղեկացրել է, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և մեր երկրից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում: Նշվել է, որ այդ նպատակով այժմ անցկացվում են համապատասխան քայլեր: Եժի Նովակովսկին համոզմունք է հայտնել, որ այժմ իրականացվող աշխատանքների շնորհիվ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա:
Անդրադառնալով հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցությանը՝ Եժի Նովակովսկին նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում Յագելոնյան համալսարանում հայագիտական կենտրոն բացելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաև կրթական ոլորտում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում լեհական համայնքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի ևս:
Նմանատիպ նյութեր
1662 դիտում
16:59 09-09-2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
610 դիտում
18:08 08-08-2023
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին
628 դիտում
13:15 23-08-2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
Այս բաժնից
775 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան
1180 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը