211652_close_icon

Հնդկաստանում մահացել է կինը, որը 42 տարի կոմայի մեջ է եղել

views-count1552 դիտում article-date 20:42 19-05-2015
Հնդկաստանի Մումբա քաղաքում մահացել է կինը, որը 42 տարի կոմայի մեջ է եղել: Արունա Շանբաուգը բուժքույր էր աշխատել: 1973 թվականին նրա վրա հարձակվել էր մի չարագործ եւ փորձել խեղդամահ անել: Կինը ողջ էր մնացել, բայց ընկել էր կոմայի մեջ: Վերջին մի քանի տարիներին կինը միացված է եղել կենսաապահովման սարքին: Բժիշկները օր ու գիշեր հետեւել են նրա վիճակին: Շանբաուգը կոմայի մեջ մնացել է հենց այն հիվանդանոցում, որտեղ հարձակվել էին իր վրա: Ի դեպ, Շանբաուգի մասին գիրք է գրվել:

Նմանատիպ նյութեր