Թուրքիայում հրազենային ծանր վնասվածք են հասցրել երաժշտական մրցույթի մասնակիցներից մեկին
Թուրքիայում կրակել են երգչուհի Մութլու Քայեի վրա այն բանի համար, որ վերջինս պատրաստվում էր մասնակցել հեռուստատեսային երաժշտական մրցույթի, հաղորդում է Hurriyet Daily-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգում գտնվող իր տանը՝ մայիսի 18-ին: Տուն ներխուժած անհայտ անձը կրակոցներ արձակել, որոնցից մեկը դիպել է երգչուհու գլխին: Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունքներից մեկը:
Ոստիկանությունը ձերբակալել է չարագործին: Նրա ինքնությունը չի հաղորդվում: