527 դիտում
19:54 18-05-2015
Դալմայի այգու նախկին հողօգտագործողներին քաղաքապետարանը շարունակում է աջակցել իր լիազության շրջանակում
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը անդրադառնալով Դալմայի
այգիների նախկին այն հողօգտագործողներին, ովքեր վիճահարույց խնդրով գալիս են քաղաքապետարան, քաղաքապետ
Տարոն Մարգարյանը հանձնարարել է օրենսդրական ու փաստացի հիմնավորումներով պարզաբանել, հստակեցնել, ապա
իրազեկել հանրությանը Դալմայի այգու նախկին մշակողների պահանջի հետ Երևան համայնքի ունեցած հնարավոր առնչության մասին՝ ընդգծելով, որ ներկա իրավիճակում քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում առավելագույնս աջակցել ու աջակցում է այդ հոգօգտագործողներին։
Հարցի առնչությամբ աշխատակազմի իրավաբանական վարչության պետը տեղեկացրել է, որ ներկայում Երևան համայնքը այդ քաղաքացիների հանդեպ որևէ պարտավորություն չունի՝ ընդգծելով, որ Դալմայի այգու հարակից պետական սեփականություն հանդիսացող հողամասերը դեռևս 2004-2007թթ. մասնավորեցվել են՝ կառուցապատման նպատակով։
Նշվել է նաև, որ Շահումյանի շրջգործկոմի կողմից այգեգործական նպատակով վարձակալության տրամադրված այդ հողամասերի որոշ տարածքների վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել են դեռևս 90-ական թվականներին և, ըստ այդմ, Երևան քաղաքը համայնք ճանաչվելուց հետո քաղաքապետարանում հաշվառված է եղել 48 հողօգտագործող։ Իրավաբանական վարչության պետը նաև զեկուցել է, որ համաձայն քաղաքապետի կողմից տրված հանձնարարականի` վարչությունը բանակցություններ է վարել հողերի ներկայիս սեփականատերերի հետ և արդյունքում 48 հողօգտագործողներից 35-ին տրվել է համապատասխան ֆինանսական օժանդակություն: Մյուս սեփակնատերերի հետ էլ շարունակվում են բանակցությունները։
Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ներկայում Երևան համայնքը ո՛չ օրենսդրական, ո՛չ պայմանագրային պարտավորություն այդ
քաղաքացիների հանդեպ չունի, իրավաբանական վարչության պետը նշել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարության` փորձում են հնարավորին աջակցել այդ անձանց:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ևս մեկ անգամ Դալմայի այգիների նախկին հոգօգտագործողներին բացատրել ստեղծված իրավիճակը՝ շարունակելով այսուհետ ևս հետևողական լինել խնդրի լիարժեք կարգավորման հարցում։
«Քաղաքապետարանի աջակցությունն այս հարցում, ըստ էության, բարի կամքի դրսևորում է։ Ավելին, իմ կողմից համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական է տրված որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չտրամադրել
այդ տարածքների սեփականատերերին, քանի դեռ հողօգտագործողների խնդիրները չեն կարգավորվել նրանց կողմից։
Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, թե Դալմայի այգիների նախկին հոգօգտագործողներն ինչու են բողոքում հենց քաղաքապետարանի մոտ։ Այնուամենայնիվ, վերահաստատում եմ տրված հանձնարարականը՝ չտրամադրել քաղաքաշինական որևէ փաստաթուղթ, քանի դեռ խնդիրն ամբողջությամբ լուծված չէ»,- ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
6197 դիտում
13:15 04-06-2016
«Դալմայի այգիներ» տնակում նախկին դատապարտյալը անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ աղջնակի նկատմամբ
990 դիտում
20:30 24-09-2014
ԼՂՀ կառավարությունն աշնանացանի աշխատանքների համար աջակցություն կտրամադրի հողօգտագործողներին
Այս բաժնից
1150 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1258 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան
781 դիտում
13:58 03-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակը՝ առաջիկա օրերին