211652_close_icon
views-count566 դիտում article-date 18:55 18-05-2015

48 տարի առաջ միավորված Երուսաղեմն այլևս երբեք բաժանված քաղաք չի լինի. Նեթանյահու

Մայիսի 17-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ 48 տարի առաջ միավորված Երուսաղեմը «այլևս երբեք բաժանված քաղաք չի լինի»: Վարչապետը նման ելույթ ունեցել է «Երուսաղեմի օրվա» կապակցությամբ, իսկ տոնը սահմանվել է 1967-ին՝ իսրայելցիների կողմից քաղաքն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու պատվին: Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, վարչապետն ընդգծել է, իրենք ընդմիշտ կպահպանեն միավորված Երուսաղեմն Իսրայելի ինքնիշխանության ներքո:

Նմանատիպ նյութեր