Այսօր թանգարանների միջազգային օրն է
1977թ-ից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր: Տոնի շրջանակում նախօրեին կամ նույն օրն անցկացվում է նաև Թանգարանների գիշեր: Երևանի և Հայաստանի թանգարանները այցելուների համար բաց են լինում ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաև մի շարք միջոցառումներով:
Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ-ին, իսկ օրը ամեն տարի նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր: