895 դիտում
14:15 18-05-2015
Բուլղարահայերը մասնակցել են օսմանյան թուրքերի կողմից Բատակի բուլղար բնակչության կոտոարծի 139-ամյակի ոգեկոչմանը. լուսանկարներ
Մայիսի 16-ին, բուլղարական Բատակ քաղաքում մեծ շուքով նշվել է Բատակի Սուրբ Նահատակների հիշատակության օրը: Բուլղարիայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն ենբերել օսմանյան թուրքերի կողմից Բատակի կոտորածների 139-ամյակի ոգեկոչման արարողություններին:
Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) Պլովդիվ քաղաքի պատասխանատու Տիգրան Բեգիյանը «Կանթեղ Արարատյան» լրատվական կայքին տեղեկացրեց, որ մի քանի մեքենաներով հայ համայնքի ներկայացուցիչները գնացել են Բատակ, ուր իրենց հարգանքի տուրքն են մատուցել Սուրբ Նահատակների հիշատակին: Նա զրույցի ժամանակ նշել է, որ հայ ժողովուրդը, ով այսօր աշխարհում դարձել է Ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ, չի կարող անտարբեր լինել այլ ազգերի հանդեպ իրագործված կոտորածների նկատմամբ: «Բատակի կոտորածը Օսմանյան կայսրության կողմից բուլղար ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության միայն մի դրվագ է: Բատակում կոտորվել են ավելի քան 5 000 քրիստոնյա բնակիչներ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք և երեխաներ: Մեզ համար ոչ մի կասկած չկա, որ դա եղել է ծրագրավորված և իրագործված ցեղասպանություն մեր եղբայր բուլղար ժողովրդի նկատմամբ:», նշել է նա:
Ոգեկոչման արարողությունների ժամանակ Բատակի քաղաքային իշխանությունները մեծ հարգանքով են դիմավորել հայ համայնքի ներկայացուցիչներին և իրենց երախտապարտությունն են հայտնել բուլղար ժողովրդի ցավին հայության կողմից արտահայտած համերաշխության համար: Բատակի քաղաքապետ Պետր Պաունովը, ով նաև Բուլղարիայի հայերի միության պատվավոր անդամ է, երախտապարտորեն հիշեց ԲՀՄ կողմից կանգնեցված Խաչքար-հուշարձանը Բատակում, որը երախտապարտ հայ ժղովրդի նվերն է ի հիշատակ Բատակի կոտորածի զոհերի:«Մենք մշտապես երախտապարտ ենք Բուլղարիայի հայերի միության համանախագահներ Երեմ և Հարություն Հովսեփյան եղբայրներին, ովքեր իրենց անձնական միջոցներով մեր քաղաքում2007 թվականին կանգնեցրեցին այս հիասքանչ Խաչքարը, որը պատրաստված է Հայաստանում: Այս Խաչքարը մեր երկու եղբայրական ժողովուրդների համերաշխության և ընդհանուր ցավի խորհրդանիշն է», ասել է քաղաքապետը:
Հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ են զետեղել Խաչքարի առջև՝ ի հիշատակ Բատակի զոհերի:
1876 թվականին բուլղար ժողովուրդը զինված ապստամբություն է սկսում Օսմանյան կայսրության դեմ: Ի պատասխան այս գործողություններին, որը հայտնի է Ապրիլյան ապստամբություն անվանումով, օսմանյան ուժերը համատարած կոտորածներ են իրականացնում բոլոր այն վայրերում, որտեղ բուլղար հեղափոխական ուժերը կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ամենամեծ դաժանությունները իրականացվել են Բատակում, ուր մեծ թվով երեխաների և կանանց թուրքերը փակել են եկեղեցում և այն կրակի են տվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
23:32 28-04-2023
ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը․ Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչմանը
2246 դիտում
11:15 14-03-2015
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. տեսանյութ
Այս բաժնից
1168 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1045 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1105 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»