211652_close_icon
views-count637 դիտում article-date 16:07 18-05-2015

Ավտոմեքենա փախցնողը՝ խոստովանությամբ

Մայիսի 17-ին, ժամը 08.00-ին, 1967 թ. ծնված Հովսեփ Մ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 08.45-ին ավտոմեքենան հայտնաբերվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կ/մ-ին` դիմացի աջ լուսարձակը և ձախ անվահեծը վնասված: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 18-ին, ժամը 01.00-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով Մարգահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Կարեն Ա.-ն: Նա խոստովանել է կատարածը: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր