Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում ԻՊ-ի ղեկավարներից մեկի մահվան լուրը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաստատել է Աֆղանստանում «Իսլամական պետության» առանցքային հրամանատարներից մեկի՝ Խաֆիզ Սայիդի սպանության մասին շրջանառվող լուրերը, հաղորդում է Interfax-ը։
Պենտագոնի տարածած հողարդագրության մեջ ասվում է. «ԱՄՆ-ի և Աֆղանստանի զինված ուժերի հատուկ ջոկատները հուլիսի 1-30-ը մի շարք օպերացիաներ են իրականացրել Նանգարհար նահանգում ԻՊ-ի դեմ։
Նույն ժամանակահատվածում Աչին շրջանում ամերիկյան ուժերն օդային հարվածներ են հասցրել ԻՊ-ի ճյուղ համարվող «Խորասան» խմբի ղեկավար Խաֆիզ Սայիդի դիրքին, ինչի արդյունքում նա սպանվել է»։