Թուրքական զինված ուժերի F-16 կործանիչը Սիրիայի հետ սահմանի վրա խոցել է այդ երկրի բանակին պատկանող ինքնաթիռ:
Haber7-ը գրում է, որ սիրիական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի հետ սահմանը, թուրքական կողմ էլ երկու հրթիռ է արձակել:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ խոցված ինքնաթիռն ընկել է Սիրիայի տարածում: Թե ինչ ինքնաթիռի մասին է խոսքը, չի հաղորդվում: