«Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ նախօրեին Սիրիայի Հալեպ քաղաքի Դուվեյր-ազ-Զեյթուն շրջանում Սիրիայի ռազմաօդային ուժերը թուրքական անօդաչու թռչող սարք են խոցել և վայր գցել:
Սարքի՝ Թուրքիային պատկանելը հաստատվել է, երբ բեկորների վրա հայտնաբերվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարբերանշանը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին սիրիական ուժերը խոցել էին ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը ներխուժել էր Սիրիայի օդային տարածքը Լաթաքիայի նավահանգստի կողմից: