Սիրիայի կառավարական ուժերը հայտնել են, որ սիրիական ռազմաբազաների վրա իրականացրած հարձակումներից հետո խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք, հաղորդել է SANA գործակալությունը։
Սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումները իսրայելական կողմն իրականացրել է Սիրիայի հարավային Կունեյրա նահանգում այսօր, տեղի ժամանակով ժամը 00։00-ի սահմաններում։
Իսրայելական կողմը դեռևս չի արձագանքել սիրիական բանակի հայտարարությանը։