211652_close_icon

Քլինթոն ամուսինները իրենց հրապարակային ելույթներով 2014 թ. ընթացքում 25 մլն դոլար են վաստակել

views-count1316 դիտում article-date 20:01 16-05-2015
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն ու նրա կինը՝ ներկայումս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, 2014 թ. ունեցած ելույթների համար 25 մլն դոլար են վաստակել։ Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հղում անելով «The Washington Post»-ին, նման տվյալներ են զետեղված նրանց ֆինանսական հայտարարագրում։ Ամուսիններն ընդհանուր առմամբ 100 ելույթ են ունեցել։ Միջինը մեկ ելույթի համար Հիլարի Քլինթոնը ստացել է 250.000 դոլար։ Աղբյուրը հավելել է, որ նա 5 մլն դոլար էլ ստացել է իր Hard Choices գրքի համար, որը լույս է տեսել 2014-ի հունիսին։ Ըստ գործող օրենսդրության` ԱՄՆ նախագահի թեկնածուները պետք է իրենց եկամուտների մասին փաստաթղթեր ներկայացնեն Դաշնային ընտրական հանձնաժողով նախագահական մրցապայքարին մասնակցելու ցանկություն հայտնելուց հետո 30 օրվա ընթացքում։

Նմանատիպ նյութեր