211652_close_icon

Զանգ ընկերոջը՝ թմրամիջոց ներարկելու համար

views-count886 դիտում article-date 12:34 16-05-2015
Մայիսի 14-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ն. Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում թմրամիջոց են օգտագործում: Մեկնած օպերատիվ խումբը տանտիրոջ` 1960 թ. ծնված Գագիկ Հ.-ի թույլտվությամբ զննություն է կատարել տանը և խոհանոցի սեղանի վրայից հայտնաբերել 5 մլգ. ներարկիչ` 2 մլգ. դեղնավուն հեղուկով, և ներարկիչի 2 ասեղ: Գագիկ Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իրեն ներարկելու համար, սակայն չկարողանալով՝ տուն է հրավիրել 1974 թ. ծնված Կարեն Հ.-ին: Գագիկ Հ.-ն և Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր