211652_close_icon
views-count36108 դիտում article-date 22:36 15-05-2015

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Opel-ը, Isuzu-ն ու Nissan-ը. Opel-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան –Ռուբինյանց փողոցների հատվածում՝ Բուսաբանական այգու հարևանությամբ, բախվել են Տիգրան Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի 34 PD 690 համարանիշի, Հայկ Ավագյանի վարած Isuzu մակնիշի 81 ՍՕ111 համարանիշի և Տաթև Քոչինյանի վարած Nissan մակնիշի 97 QT 007 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել Opel մակնիշի ավտոմեքենայում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել թիվ 11 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև շտապօգնության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր