782 դիտում
20:02 15-05-2015
ՀՀԿ երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ուսանողական կազմակերպության անդամների հետ
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ անդամների հանդիպում «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (European Democrat Students, EDS) կազմակերպության անդամների հետ։
Նշենք, որ European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական կառույց է: Այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է:
Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է եվրոպական 31 երկրի ավելի քան 1 միլիոն 600 հազար ուսանողների և երիտասարդների: EDS-ի հիմնական նպատակն է նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:
Հանդիպման ընթացքում եվրոպացի պատվիրակները ծանոթացան հայաստանյան ուսանողության, երիտասարդների հիմնախնդիրներին։ Զրույց ծավալվեց դրանց լուծման ուղղությամբ։ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության նախագահ Եվա Մայևսկին նշեց, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ ունեն սերտ հարաբերություններ, և հույս հայտնեց, որ այս տարվա ամռանն արդեն ՀՀԿ ԵԿ-ն կանդամակցի իրենց կազմակերպությանը։
Նա շեշտեց, որ եվրոպական ուսանողական կառույցի հետ փոխգործակցությունը հաստատվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԵԿ նախագահ
Կարեն Ավագյանի ջանքերի շնորհիվ։ Եվա Մայևսկին ընդգծեց նաև, որ հայ երիտասարդները մոտիվացված են, որպեսզի իրենց երկիրը, իրենց հասարակությունն ավելի մոտ լինեն եվրոպական արժեքներին։
Ի դեպ, Հայաստանի հանրապետական կուսակցության ԵԿ-ն առաջին հայկական կազմակերպությունն է, որ համագործակցություն է հաստատել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» հետ:
Տեղեկացնենք նաև, որ EDS-ի անդամներն այսօր ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
23:59 31-07-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է ԵԺԿ Ուսանողական կառույցի անդամ՝ ձայների աննախադեպ քանակով
Այս բաժնից
763 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
577 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1114 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ