Ֆլորիդայում կրակ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ. կան տուժածներ
                        Ամերիկյան Ֆլորիդա նահանգում անհայտ անձինք կրակ են բացել ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 2 աշակերտուհի. նրանց տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները վստահեցրել են, որ աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում: 
Ոստիկանությանը չի հաջողվել բռնել հանցագործներին: Հայտնի է, որ նրանք 2-ն են եղել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

